Բարի գալուստ Երևանի Պետական Համալսարանի շրջանավարտների միավորման պաշտոնական ինտերնետային կայք:
Հայտարարություն
Հարգելի շահառու,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2008թ. հոտեմբերի 1-ից կփոփոխվի «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55ա հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի արժեքը և վճարման կարգը:
Մեկտեղանոց ավտոկայանատեղի արժեքը համապատասխանաբար կսահմանվի 2750000 (երկու միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, իսկ երկտեղանոց ավտոկայանատեղի արժեքը` 4000000 (չորս միլիոն) ՀՀ դրամ:
Վճարման կարգը կսահմանվի հետևյալ կերպ. սկսած ավտոկայանատեղի առուվաճառքի նախնական պայմանագիր կնքելու օրվանից մինչև 2010թ. հուլիսի 31-ը, ավտոկայանատեղի արժեքը շահառուն կվճարի ըստ ամիսների, համամասնորեն սահմանված ժամանակացույցի համաձայն:
«Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շահառուների միջեւ անցկացվեց մնացորդային բնակարանային ֆոնդի վիճակահանությունը:
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխումը ծրագրի հիմնական շահառուների միջեւ ավարտվել է:
Հարգելի համալսարանականներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ մնացորդային բնակֆոնդը գոյացել է անցկացված վիճակահանությունների արդյունքում առաջացած մնացորդային բնակարանային ֆոնդից, շահառուների կողմից բնակարաններից հրաժարվելու արդյունքում առաջացած ազատ բնակարանային ֆոնդից, ինչպես նաեւ նախավճարը չվճարած եւ ծրագրից դուրս մնացած շահառուների բնակֆոնդից:
Նախնական ծանուցման համաձայն 2008թ. հուլիսի 24-ին լրացավ բնակարանային կարիքավորների հերթացուցակում ընդգրկված անձանց կողմից ծրագրի շրջանականերում փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը:
Միավորումը ծանուցում է, որ վերջնաժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվել:
Ձեզ ենք ներկայացնում սահմանված ժամկետներում փաստաթղթերը ներկայացրած շահառուների ցանկը:
Ս/թ հուլիսի 26-ին խաղարկվել է մնացորդային բնակֆոնդում առկա բոլոր 28 բնակարանները:
Մեր կայքէջի «Բնակարանաշինություն» բաժնում կարող եք ծանոթանալ մնացորդային բնակֆոնդի վիճակահանությանը մասնակցած շահառուների վերջնական ցուցակին, ինչպես նաեւ 26.07.2008թ. տեղի ունեցած վիճակահանության ամփոփագրին: