ArmenianEnglish
WWW.YSUGU.ORG
 
Բարի գալուստ
Մուտքի անուն.

Գաղտնաբառ.


Հիշել

[ ]
[ ]
Բարի գալուստ Երևանի Պետական Համալսարանի շրջանավարտների միավորման պաշտոնական ինտերնետային կայք:

Հայտարարություն
Հարգելի շահառու,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2008թ. հոտեմբերի 1-ից կփոփոխվի «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55ա հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի արժեքը և վճարման կարգը:

Մեկտեղանոց ավտոկայանատեղի արժեքը համապատասխանաբար կսահմանվի 2750000 (երկու միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, իսկ երկտեղանոց ավտոկայանատեղի արժեքը` 4000000 (չորս միլիոն) ՀՀ դրամ:

Վճարման կարգը կսահմանվի հետևյալ կերպ. սկսած ավտոկայանատեղի առուվաճառքի նախնական պայմանագիր կնքելու օրվանից մինչև 2010թ. հուլիսի 31-ը, ավտոկայանատեղի արժեքը շահառուն կվճարի ըստ ամիսների, համամասնորեն սահմանված ժամանակացույցի համաձայն:

Թարմացված է Tuesday 30 September 2008 - 15:14:19 | email to someone printer friendly
Արձագանքներ/Կարծիքներ: 0

ԱՎԱՐՏՎԵՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շահառուների միջեւ անցկացվեց մնացորդային բնակարանային ֆոնդի վիճակահանությունը:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխումը ծրագրի հիմնական շահառուների միջեւ ավարտվել է:



Նյութն ամբողջությամբ


Թարմացված է Monday 28 July 2008 - 14:41:53 | email to someone printer friendly
Արձագանքներ/Կարծիքներ: 0

Խաղարկվել է մնացորդային բնակֆոնդը
Հարգելի համալսարանականներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ մնացորդային բնակֆոնդը գոյացել է անցկացված վիճակահանությունների արդյունքում առաջացած մնացորդային բնակարանային ֆոնդից, շահառուների կողմից բնակարաններից հրաժարվելու արդյունքում առաջացած ազատ բնակարանային ֆոնդից, ինչպես նաեւ նախավճարը չվճարած եւ ծրագրից դուրս մնացած շահառուների բնակֆոնդից:

Նախնական ծանուցման համաձայն 2008թ. հուլիսի 24-ին լրացավ բնակարանային կարիքավորների հերթացուցակում ընդգրկված անձանց կողմից ծրագրի շրջանականերում փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը:
 
Միավորումը ծանուցում է, որ վերջնաժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվել:

Ձեզ ենք ներկայացնում սահմանված ժամկետներում փաստաթղթերը ներկայացրած շահառուների
ցանկը:

Ս/թ հուլիսի 26-ին խաղարկվել է մնացորդային բնակֆոնդում առկա բոլոր 28 բնակարանները:


Մեր կայքէջի «Բնակարանաշինություն» բաժնում կարող եք ծանոթանալ մնացորդային բնակֆոնդի վիճակահանությանը մասնակցած շահառուների վերջնական
ցուցակին, ինչպես նաեւ 26.07.2008թ. տեղի ունեցած վիճակահանության ամփոփագրին:
Թարմացված է Saturday 26 July 2008 - 09:08:00 | email to someone printer friendly
Արձագանքներ/Կարծիքներ: 0

Go to page       >>  
Նոյեմբեր 2008
Այս ամսում իրադարձություններ չկան

ԵԵՉՀՈՇԿ





12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Powered by e107 ԵՊՀ շրջանավարտների միավորում, 1Ալեք Մանուկյան.
Երևան, Հայաստան, Phone: 555-461